Սերժ Սարգսյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը

Փառք նրանց և մեր երախտագիտությունը նրանց ծնողներին, հարազատներին, մերձավորներին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսն այսօր՝ օգոստոսի 19-ին, մեկնարկեց Ապրիլյան պատերազմի մասնակիցներին հարգանքի տուրքով։  

«Մինչ ասուլիսը սկսելը առաջարկում եմ մեր հարգանքի տուրք մատուցենք Ապրիլյան քառօրյայի բոլոր մասակիցներին՝ ողջերին եւ նահատակվածներին եւ առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին եւ Գեւորգ Վարդանյանին․ այսօր նրանց ծննդյան օրն է։

Փառք նրանց և մեր երախտագիտությունը նրանց ծնողներին, հարազատներին, մերձավորներին եւ բոլոր նրանց, ովքեր հիշում եւ այսօր էլ իրենց հարգանքի տուրքն են մատուցում»,- նշեց Սերժ Սարգսյանը։