Չինաստանում 88888-ով ավարտվող «երջանիկ հեռախոսահամարը» վաճառվել է 300 000 դոլարով

Թիվն ավարտվում է հինգ ութերով, ինչը Չինաստանում ցանկալի համադրություն է, քանի որ մանդարին լեզվով «ութ» բառը հնչում է այնպես, ինչպես «բարգավաճում» բառը

չինաստան

Չինաստանի ավելի քան 5000 քաղաքացիներ անցած հանգստյան օրերին աճուրդի ընթացքում պայքարել են 88888-ով ավարտվող գեղեցիկ հեռախոսահամարը ձեռք բերելու համար, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է luxurylaunches.com կայքը։

Թիվն ավարտվում է հինգ ութերով, ինչը Չինաստանում ցանկալի համադրություն է, քանի որ մանդարին լեզվով «ութ» բառը հնչում է այնպես, ինչպես «բարգավաճում» բառը:

Նշվում է, որ այդ թիվն այնքան մեծ նշանակություն ունի երկրի համար, որ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը պաշտոնապես սկսվել է օգոստոսի 8-ին (8-րդ ամսում)՝ ժամը 08:08-ին:

Համարն աճուրդում վաճառվել է 2,25 մլն յուանով (300 հազար դոլարով)։ Կիրակի աճուրդի հաղթողը վճարել է 400 յուան և վերջինիս տրվել է ևս 10 օր գումարի մյուս մասը փոխանցելու համար։