300 հազար ՌԴ քաղաքացի բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին

Սպասում ենք Ձեր պատասխանին. հայկական հաշվառում ունեցող ավտոմեքենաների ռուսաստանցի սեփականատերերի բազմազգ համայնք
Live24.am-ը ներկայացնում է

վարորդ

Հայկական պետհամարանիշերով Ռուսաստանում մեքենաներ վարող 300 հազար քաղաքացի, որոնց պնդմամբ, իրենք Ռուսաստանում «հանկարծակի հայտնվել  են օրենքից դուրս» կարգավիճակում, բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք խնդրում են ԵԱՏՄ երկրներին հրապարակայնորեն փոխանցել Հայաստանի դիրքորոշումն առկա իրավիճակի վերաբերյալ:

Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հարգելի պարոն վարչապետ

Նիկոլ Վովաևիչ Փաշինյան

Կարծում ենք, որ ոչ այնքան հաճախ են մեկ այլ պետության քաղաքացիներ օգնության համար դիմում Ձեզ: Բայց մեր դեպքը առանձնահատուկ է, և մենք ՝ Ռուսաստանի 300 հազար քաղաքացի, այսօր դիմում ենք Ձեզ՝ աջակցության համար:

Հավատալով Եվրասիական միության սկզբունքներին, որի շրջանակներում մարդիկ, ապրանքները և կապիտալը ազատ տեղաշարժվում են, մենք եկանք Հայաստան և մեզ համար գնեցինք այդտեղ մաքսազերծված ատոմեքենաներ, որպեսզի կարողանանք դրանք վարել տանը՝ Ռուսաստանում: Մեզանից ոմանք հենց իրենք մաքսազերծեցին մեքենաները, ոմանք տեղի բնակիչներից գնեցին արդեն իսկ մաքսազերծված մեքենաներ:

Մենք գնացինք այդ քայլին, քանի որ մինչև 2020 թվականը Հայաստանում գործում էին ավելի ցածր մաքսային դրույքներ, քան ԵԱՏՄ մյուս երկրներում, և առաջին հերթին մեր հայրենիքում: Այսինքն ՝ մենք կարողացանք ավելի քիչ գումարով մեզ թույլ տալ գնել լավագույնս պահպանված/պահված մեքենաներ, որոնք հիմնականում բերվում էին Ճապոնիայից և Միացյալ Նահանգներից:

Մեզանում կան բազում բազմազավակ ընտանիքներ, կան հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր պարզապես չէին կարող գտնել իրենց գրպանին համապատասխան մինիվեններ ռուսական ավտոշուկաներում: Նրանց դիմումները կարելի է տեսնել ինտերնետում ՝ #свободуармавто հեշթեգով:

Իհարկե, նախքան Հայաստանում մեքենաների համար մեկնելը, մեզանից շատերը դիմումներ էին ուղարկել Ռուսաստանի մաքսային ծառայություն և ճանապարհային ոստիկանություն, որտեղից էլ նրանք մեզ միաձայն պատասխանել են. ձեզ համար սահմանափակումներ չկան, եկեք հայկական համարանիշերով և հանգիստ վարեք Ռուսաստանում:

Մենք հաստատ չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել 2020 թվականի հունիսին, բայց հանկարծ Ռուսաստանի ճանապարհային ոստիկանությունը, իր ղեկավարության հրահանգով, սկսեց կանգնեցնել հայկական համարանիշով գրանցված մեքենաները, այն էլ ամենուրեք՝ Սիբիրից մինչև Սև ծով, և Դաղստանից մինչև Մոսկվա: Հանկարծ պարզվեց, որ Հայաստանում գնված մեքենաները պետք է մաքսազերծվեն, այսինքն՝ պետք է վճարել, օրինակ, մեկ միլիոն ռուբլի գումար կես միլիոն արժողությամբ ավտոմեքենայի համար: Եվ եթե դա չարվի, ապա մեքենան տարվելու է, կանգնեցվի հատուկ կայանատեղիում և, ի վերջո, վաճառվելու է աճուրդում:

Ինչո՞ւ ենք մենք կապվում Ձեզ հետ: Մենք արդեն ստեղծել ենք տրիլիոնավոր դոլարների եկամուտներ՝ Հայաստանի տնտեսության համար, մենք Հայաստանում հարկեր ենք վճարել և ուզում ենք վարել մեր մեքենաները, քանի որ մեզանից գրեթե ոչ ոք, իհարկե, չի կարող իրեն թույլ տալ մեքենաները մաքսազերծել ռուսական սակագներով՝ երկու-երեք անգամ բարձր մեքենայի ինքնարժեքից:

Հայաստանը մեզ վրա գրանցել է մեքենաները և հանգիստ թողել, որ անցնենք սահմանը, այսինքն՝ համարել է, որ մենք օրինական ենք տիրապետում մեր գույքին: Մենք խնդրում ենք Ձեզ հրապարակայնորեն փոխանցել Հայաստանի դիրքորոշումը ԵԱՏՄ մյուս անդամներին և լուծել  մեզ՝ հայ հարկատուներիս համար առկա անհույս իրավիճակը:

Սպասում ենք Ձեր պատասխանին: Հայերի մեծամասնությունը հավատում է Ձեզ և ոգեշնչում է Ձեզանով, և մենք էլ, նրանց հետևելով, ապավինում ենք Ձեր աջակցությանը:

Հայկական հաշվառում ունեցող ավտոմեքենաների ռուսաստանցի սեփականատերերի բազմազգ համայնք»: