Նա ամեն ինչ գիտի. Լուկաշենկոն զարմացել է Պուտինի իրազեկվածությունից

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել հանրապետությանը՝ առաջին իսկ պահանջի դեպքում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել հանրապետությանը՝ առաջին իսկ պահանջի դեպքում: Այս մասին հայտնում է РИА Новсти-ին:
Լուկաշենկոյի խոսքով՝ այդ հարցով ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է հեռախոսազրույցի ժամանակ:

«Մոսկվայի կողմից կցուցաբերվի բազմակողմանի աջակցություն՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Լուկաշենկոն և հավելել, որ զարմացած է Բելառուսում ստեղծված իրավիճակի մասին Պուտինի իրազեկվածությունից: «Նա գիտի ամեն ինչ»,- ընդգծել է Բելառուսի առաջնորդը: