Անգլերեն բլբլալը այգում զբոսնելու պես հասարակ մի զբաղմունք է, իսկ անգլերեն գեղեցիկ և կիրթ նախադասություն կազմելը՝ լուրջ փորձառություն

Երևի խնդիրն այն է, որ ֆրանսերենը հստակ տրամաբանություն և սկզբունքներ ունեցեղ լեզու է, իսկ անգլերենը բացառությունների ամբողջություն

Անգլերեն ես էլ լավ չգիտեմ, գրեթե ամեն ինչ կարդում եմ ու հասկանում, բայց խոսելու մակարդակը ողորմելի վիճակում է։ Իհարկե էս փաստից շատ եմ ամաչում, բայց դե ինչ արած։
Էս ամենից անդին, անգլերենը մի շատ հետաքրքիր առանձնահատկություն ունի։ Օրինակ՝ ֆրանսերենը հենց սկզբից չափազանց բարդ ու անհասանելի թվացող համակարգ է, իսկ անգլերենը սովորելու նախնական փուլում ընդհակառակը՝ ահավոր պարզունակ է թվում։
Բայց հաջորդ լեվելների ընթացքում ֆրանսերենը աստիճանաբար հեշտանում է, իսկ անգլերենը պարզունակից փոխակերպվում՝ բարդ կառույցների ամբողջության։
Այսինքն, անգլերեն բլբլալը այգում զբոսնելու պես հասարակ մի զբաղմունք է, իսկ անգլերեն գեղեցիկ և կիրթ նախադասություն կազմելը՝ լուրջ փորձառություն և ճիգ պահանջող աշխատանք։
Երևի խնդիրն այն է, որ ֆրանսերենը հստակ տրամաբանություն և սկզբունքներ ունեցեղ լեզու է, իսկ անգլերենը բացառությունների ամբողջություն։
Միգուցե ասածս հիմարություն է, բայց ես հենց այս տպավորություններն եմ ստացել էս երկու լեզուներից։

Գրել է Կարպիս Փաշոյանը