Ժամանակն է, որ բարեկիրթ մարդիկ կարգուկանոն հաստատեն Բելառուսում

2014-ի փետրվարին «բարեկիրթ մարդիկ» անսպասելի հայտնվեցին ուկրաինական Ղրիմում

1

Цензор.НЕТ-ի հաղորդմամբ՝ Մարգարիտա Սիմոնյանն ակնարկում է՝ ժամանակն է, որ Ռուսաստանը «կարգուկանոն հաստատի» Բելառուսում, որտեղ արդեն մի քանի օր է փողոցում ցույցեր են անում մարդիկ, որոնք համաձայն չեն նախագահական ընտրությունների հետ։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Մարգարիտա Սիմոնյանը թվիթել է․ «Իսկ ընդհանրապես Ժամանակն է, որ բարեկիրթ մարդիկ կարգուկանոն հաստատեն։

Այնպես, ինչպես նրանք գիտեն անել »։

Հիշեցնենք, որ «բարեկիրթ մարդիկ» կամ «կանաչ մարդուկներ» կոչում են առանց տարորոշիչ նշանների զինված մարդկանց։

2014-ի փետրվարին «բարեկիրթ մարդիկ» անսպասելի հայտնվեցին ուկրաինական Ղրիմում՝ զինվորական ստորաբաժանումների մոտ ու վարչական շենքերի մոտ, ինչից հետո սկսվեց «Ղրիմի բռնակցումը»։