Մի բան ասեմ՝ չզարմանաք. այ հիմա վերջապես եկավ զինվորականության խոսք ասելու պահը

Էժան փառքի հետևից չգնաք, խնդրում եմ. դուք ավելիին եք արժանի, շատ ավելիին

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարգևատրումներին։

«Եկեք կարճ ու մի բառով ասեմ, թե ինչ արեց էսօր Նիկոլը։ Վերջնականապես արժեզրկեց մեդալներն ու ազգային հերոսի կոչումը։

Ինքն իր գծի մեջ է։ Դա է իր պատվերը՝ ամեն ինչ արժեզրկել, սարքել իր մակարդակի։

P.S. Հարգանքներս ու խոնարհումս հուլիսյան գործողությունների բոլոր մասնակիցներին։ Նրանցից շատերն իմ ընկերներն են։ Վստահ եմ՝ իրենք ինձ ճիշտ կհասկանան»։

Ավելի ուշ քաղաքագետը նաև հավելել է․ 

«Մի բան ասեմ՝ չզարմանաք։ Այ հիմա վերջապես եկավ զինվորականության խոսք ասելու պահը։ Խորհուրդս տղերքին՝ հրաժարվեք Նիկոլի տված պարգևներից։ Հանուն ձեր հրամանատարների, ձեր պատվի և ամենակարևորը՝ արյան գնով և կամ իսկապես արժանի գործողություններով այդ կոչումներին արժանացած ձեր հայրերի, եղբայրների ու ընկերների։ Սա բեկումնային պահ է։  Թույլ մի տվեք հասնի դրան։ Դա էլ է ձեր առաքելությունը։ Էժան փառքի հետևից չգնաք։ Խնդրում եմ։ Դուք ավելիին եք արժանի։ Շատ ավելիին»,- գրում է քաղաքագետը։