ՌԴ-ում ինչքան հայկական համարանիշով մեքենա կա՝ պետք է առգրավել

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարը որոշել է, որ հայկական համարանիշով ավտոմեքենաներն անօրինական են գտնվում ՌԴ-ում

«Ռուսաստանի Ներքին գործերի նախարարը 29.06.2020թ. հատուկ հրամանով որոշել է, որ ՌԴ-ում ինչքան հայկական համարանիշով  մեքենա կա՝ պետք է առգրավել:

Որոշել է, որ հայկական համարանիշով ավտոմեքենաներն անօրինական են գտնվում ՌԴ-ում:

Հայաստանը Մաքսային միության անդամ է, որին անդամակցելու հիմնական իմաստն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքներն ազատ շրջանառություն ունենան այդ տարածքում:

Ուրեմն, հիմա ամբողջ Ռուսաստանում մեր հայկական համարանիշով մեքենաները ձերբակալում են, իսկ հիմնավորումը պարզ չէ: Ու այս ամենի ընթացքում՝ ինչքան մեքենա բերել էինք՝ մնալու են կանգնած:

Մեքենաներն անօրինական են առգրավում, քանի որ, ըստ Մաքսային միության 2014թ. պայմանագրի 35-րդ կետի՝ յուրաքանչյուր անձ, ով Հայաստանում ունի գրանցում, կարող է մեքենա գնել ու ազատ օգտագործել:

Հիմա ՌԴ ՆԳՆ-ն անօրինական, հաշվի չառնելով, որ ԵԱՏՄ անդամ ենք, հայկական մեքենաները տանում է տուգանային հրապարակ և ստիպում մաքսազերծել:

Մեկ ամիս է՝ բարձրաձայնում ենք, բայց արձագանք չկա»,- լրագողների հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը: