Մենք Բելառուսի իշխանությունների վրա արտասահմանյան գործընկերների կողմից աննախադեպ ճնշում ենք նկատում. Զախարովա

Իրավապահները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռեզինե փամփուշտներ են կիրառում

Մոսկվան Բելառուսի իշխանությունների վրա արտասահմանյան գործընկերների կողմից աննախադեպ ճնշում է նկատում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք Բելառուսի իշխանությունների վրա արտասահմանյան գործընկերների կողմից աննախադեպ ճնշում ենք նկատում: Նկատվում են արտաքին միջամտության ակնհայտ փորձեր՝ հասարակությանը պառակտելու եւ իրավիճակն ապակայունացնելու նպատկաով»,-ասել է նա:

Նշենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ալիք է բարձրացել ըննդեմ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման: Կիրակի օրվանից չարտոնված ցույցերը շարունակվում են՝ ուղեկցվելով իրավապահների հետ բախումներով: Իրավապահները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռեզինե փամփուշտներ են կիրառում: Բելառուսի ՆԳՆ հաղորդմամբ՝ անկարգությունների ժամանակ մեկ մարդ է մահացել, նա փորձել է պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ: