Մինսկում ձերբակալություններ են. բերման են ենթարկել «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստողների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նրանք պատմել են, որ ցանկացել են «Մոլոտովի կոկտեյլ» պատրաստել, որպեսզի օգտագործեն չարտոնված ակցիաների ժամանակ

«Սպուտնիկ Բելառուս»-ը հայտնոմ է Մինսկում ձերբակալությունների մասին: Նշվում է, որ բերման ենթարկված երիտասարդները զբաղվել են «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստելով: Նրանք ցուցմունք են տվել, որ որոշել էին այրվող խառնուրդ պատրաստել բաղադրատոմսով, որը տեսել են Թելեգրամի ալիքներից մեկում:

18  եւ 19 տարեկան երիտասարդները ձերբակալվել են ՕՄՕՆ-ի աշխատակիցների կողմից Յակուբովսկու փողոցում: Ձերբակալվածների մոտ փաթեթներում լցված են եղել 10 լիտր բենզին եւ բուսայուղ:

Նրանք պատմել են, որ ցանկացել են «Մոլոտովի կոկտեյլ» պատրաստել, որպեսզի օգտագործեն չարտոնված ակցիաների ժամանակ: