Հեռացիր. Բելառուսում գործադուլ են սկսել «ԲԵԼԱԶ» եւ «Գրոդնո Ազոտ» գործարանների աշխատակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինսկում և այլ քաղաքներում գործադուլ են անցկացնում նաև այլ ձեռնարկությունների աշխատակիցներ

Բելառուսում գործադուլ են սկսել «ԲԵԼԱԶ» եւ «Գրոդնո Ազոտ» գործարանների աշխատակիցները, հաղորդում է Tut.by-ը:

Ընդ որում, ձեռնարկությունների ղեկավարությունը հայտարարում է, որ հանդիպում է անցկացնում աշխատակիցների հետ, եւ գործադուլի մասին հայտարարությունները հերքում է:

 

«Այս պահին ձեռնարկության ղեկավարությունը հանդիպում է անցկացնում իր աշխատակիցների հետ, որոնք կարող են երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ցանկացած հարց ուղղել: Արտադրությունը շարունակում է աշխատել, ոչինչ կանգ չի առել»,-հայտնել է «ԲԵԼԱԶ»-ի մամուլի ծառայությունը:

Մինսկում եւ այլ քաղաքներում գործադուլ են անցկացնում նաեւ այլ ձեռնարկությունների աշխատակիցներ:

Սոցցանցերում հայտնվել են գործադուլներից տեսանյութեր եւ լուսանկարներ: Մարդիկ հեռանում են աշխատավայրերից եւ պահանջում հանդիպումներ ձեռնարկությունների ղեկավարների հետ: