Բելառուսը պետականությունը չարիքից պաշտպանելու մաստեր կլաս արեց

Ի հակադրություն Բելառուսի, Հայաստանը 2018-ին չկարողացավ պետականությունը պաշտպանել օխլոսից, ու հիմա եկել է ժամանակը Հայաստանին պետականությունը վերադարձնելու

Ըստ էության Բելառուսը պետականությունը չարիքից պաշտպանելու մաստեր կլաս արեց ու մեծ հաշվով ցույց տվեց բոլորին թե ինչպես հաղթել «100 հոգով 100.000-ի աղմուկ անողներին»: Հայաստանի հետ զուգահեռները շատ-շատ էին, ինչը կքննարկենք Անտիֆեյքի հայտնի տեսաշարում: Բայց մինչ այդ ասեմ, որ Նիկոլը հանկարծ չմտածի, որ ինքը կարա նույնն անել, երբ շատ շուտով մենք կսկսենք Նիկոլից Հայաստանն ազատելու գործընթացը:
Այն ինչ տեղի ունեցավ Բելառուսում ուղղակի անհամատեղելի է նրա հետ, ինչ տեղի է ունենալու Հայաստանում շատ շուտով: Ի հակադրություն Բելառուսի Հայաստանը 2018-ին չկարողացավ պետականությունը պաշտպանել օխլոսից ու հիմա եկել է ժամանակը Հայաստանին պետականությունը վերադարձնելու: Նենց որ եկող աշնանը Նիկոլի հարցեր լուծելու ու ճտերը հաշվելու ժամանակն է: Հանգստացեք, որ կրենք!!!

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից