Շուրջ 100 լիբանանահայ է Հայաստան եկել

Հայաստանն ու Արցախը երեք ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկել պայթյունից տուժած Լիբանանին

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան։

Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Արցախը երեք ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկել պայթյունից տուժած Լիբանանին: