Արտակարգ դրությունը երկարաձգվում է. վաղը կառավարությունն արտահերթ նիստ կանի 

Նիստի օրակարգում մեկ հարց կա

Վաղը կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա:

Նիստի օրակարգում մեկ հարց կա՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: