Ես գնացել եմ երեխաներիս մոտ. Սվետլանա Տիխանովսկայա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել, որում հաստատել է, որ լքել է Բելառուսը

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հղել, որում հաստատել է, որ լքել է Բելառուսը: Տեսանյութում նա բացատրել է, որ մեկնել է իր երեխաների մոտ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես ինքս ինձ համար շատ բարդ որոշում եմ կայացրել: Ես երևի այդպես էլ մնացել եմ այն թույլ կինը, որ կայի ի սկզբանե»,-հայտարարել է Տիխանովսկայան` նշելով, որ դա իր անձնական որոշումն է եղել, որի վրա չեն ազդել ո՛չ ընկերները, ո՛չ հարազատները, ո՛չ էլ թիմակիցները: