Tik Tok. որքան են վաստակում հավելվածի ամենահաջողակ օգտատերերը

Մարդիկ ավելի ու ավելի շատ են սկսում գումար վաստակել սոցցանցերում
tik tok

 

Աշխարհը շարունակաբար փոխվում է նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, և մարդիկ ավելի ու ավելի շատ են սկսում գումար վաստակել սոցցանցերում:

Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, գրում է luxurylaunches.com-ը`ներկայացնելով 2020 թվականի նորագույն «թրենդ» դարձած TikTok հավելվածի ամենահաջողակ օգտատերերի առաջատար հնգյակին, որոնք ամենաշատն են վաստակում:

5. Ջոշ Ռիչարդս (@joshrichards). 18-ամյա երիտասարդը 20.8 մլն հետևորդ ունի և տարեկան 1.5 մլն դոլար է վաստակում: TikTok-ում գումար վաստակելուց բացի, նա նաև տաղանդի կառավարման ընկերություն է հիմնել` TalentX, ինչպես նաև իր սեփական խմիչքի ապրանքանիշը:

4. Լորին Գրեյ (@lorengray), 18-ամյա աղջիկը 46.1 մլն հետևորդ ունի և տարեկան 2.6 մլն դոլար է վաստակում: Նա ամենամեծ երկրպագուների բանակն է ստեղծել TikTok-ում մինչև գարնան տվյալներով, որից հետո շահութաբեր գործարքներ է կնքել Skechers, Hyundai և Burger King ընկերությունների հետ:

3. Դիքսի Դ’Ամելիո (@dixiedamelio), 18 տարեկան, ունի 32.8 մլն հետևորդ, տարեկան վաստակում է 2.9 մլն դոլար: Դիքսին TikTok-ի մեկ այլ հայտնի օգտատիրոջ` Չարլի Դ’Ամելիոյի ավագ քույրն է:

2. Չարլի Դ’Ամելիո (@charlidamelio), 16 տարեկան, 76.9 մլն հետևորդ, տարեկան վաստակում է 4 մլն դոլար: Առաջին հրապարակումը Չարլին TikTo-ում արել է 2019-ի հունիսին: Մի քանի պարային տեսանյութեր, որոնք մեծ տարածում գտան սոցցանցում, որից հետո ելույթ է ունեցել Jonas Brothers ռոք խմբի ստեղծմանը նվիրված համերգի ժամանակ Բրուքլինում:

1. Էդիսոն Ռաի Իստերլինգ (@ddisonre), 16 տարեկան, 54.2 մլն հետևորդ, տարեկան վաստակում է 5 մլն դոլար: Մանուկ հասակում մրցունակ պարուհին վերածվել է սոցցանցի աստղի: