ԱԺ-ի դիմացից Ամուլսարի պաշտպանության համար ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին. ակցիան ավարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ժամանակն է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամները ավազներից դուրս հանեն գլուխները․ ցուցարար
գործագործ

Ազգային ժողովի բակում ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողները բերման ենթարկվեցին:

Ոստիկանությունը նախազգուշացրեց ակցիայի մասնակցիներին, երկու րոպե ժամանակ տրվեց նրանց մայթն ազատելու համար, սակայն ակցիայի մասնակիցները շարունակեցին գնդակ խաղաl և նշեցին, որ դա չի հակասում պարետի որոշմանը և այդ կերպ են իրականացնում Ամուլսարի պաշտպանությունը: Սակայն, կարճ ժամանակ անց ցուցարարները բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին:

Ակցիան շարունակող ցուցարարներից մեկն ասաց, որ ժամանակն է, որ «Իմ քայլը» խմբակցության անդամները ավազներից դուրս հանեն գլուխները, և հետևեն իրենց օրինական պահանջին, որովհետև բոլոր ապացույցները կան, որ հանքը չպետք է շահագործվի։