Ազգային ժողովի այգում գործնագործ կխաղան

Միջոցառում-հավաքը նախատեսված է օգոստոսի 10-ին՝ ժամը 18.00-ին

Ազգային ժողովի այգում հանուն Ամուլսարի պաշտպանության` գործնագործ կխաղան։ Միջոցառում-հավաքը ախատեսված է օգոստոսի 10-ին՝ ժամը 18.00-ին։

Ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն են հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տևող արդար և անկոտրում պայքարին։ Պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։

«Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռություն: Ամուլսարի պահապանները միայնակ են մնացել «Լիդիան» ընկերության և վերջինիս ապօրինությունների ու լրատվական ձեռնածությունների դեմ՝ միաժամանակ բախվելով ոստիկանության աննախադեպ բռնությունների և իշխանության տոտալ անտարբերության։ Ամուլսարը սար է մնալու․ այլընտրանք չկա»,- ասված է հայտարարությունում։

Կազմակերպիչները հիշեցնում են, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը