Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. Գեղամ Նազարյան. «Փաստինֆո»

Քաղաքագետը նշեց, որ սպասվում է հետաքրքիր պրոցեսներով աշուն
Live24.am-ը ներկայացնում է

Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ հասարակության հետ, նա չի ասում, թե ինչու է եկել և ինչ հիմնական անելիք ունի:

Պարզվեց, որ նրա հիմնական անելիքը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է, ամեն ազգայինը, դպրոցներից Հայ եկեղեցու պատմության, ռազմագիտության վերացումն է, էլ չեմ խոսում տրված խոստումների մասին, որոնք այդպես մնացին որպես խոստում։

Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

Խոսելով առաջիկա զարգացումների մասին՝ քաղաքագետը նշեց, որ սպասվում է հետաքրքիր պրոցեսներով աշուն, որի ընթացքում, Փաշինյանն այնքան խոհեմություն կունենա, որ իր ամբողջ թիմով հրաժարական կտա:

Ավելին, որքան շուտ նա հրաժարական տա և փորձի կազմակերպել ազատ արդար ընտրություններ, այնքան լավ և՛ իր, և՛ ողջ ազգի համար, նշել է փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում: