Լարված իրավիճակ․ Ախալքալաքում ամբոխը հրկիզել է 4 տուն՝ Մաշտոցի, Թումանյանի, Մյասնիկյան և Նալբանդյան փողոցներում․ կա մեկ զոհ և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այս պահին Մյասնիկյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է, Նալբանդյան փողոցի տան մոտ աշխատում են հրշեջները

Այս երեկո հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների, որոնք շարունակվում են մինչ այժմ, հայտնում է JNEWS-ը:

Կայքի տեղեկություններով՝ ամբոխը հրկիզել է 2 տուն՝ Մյասնիկյան փողոցում և Նալբանդյան փողոցում։ Այս պահին Մյասնիկյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է, Նալբանդյան փողոցի տան մոտ աշխատում են հրշեջները:

Ամբոխը հրդեհել է եւս երկու տուն՝ Մաշտոցի և Թումանյանի փողոցներում:

Նշենք, որ այս բոլոր տները կապված են «Արտսեկ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ: Հյուրանոցը հրկիզել են առաջինը։

Տեղում է նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։

Մի քանի վիրավորներ տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Ախալքալաքի հիվանդանոցի մոտ մեքենա են ջարդել։