«Սա մեր երկիրը տանում է կործանման» դերասան Սարգիս Գրիգորյանը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Վերացրեք սևն ու սպիտակը, քանի դեռ ուշ չի. չկա հին ու նոր Հայաստան՝ կա Հայաստան և վերջ

Բաց նամակ ՀՀ վարչապետին

«․․․սա մեր երկիրը տանում է կործանման»

Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը ինստագրամյան իր էջում գրել է.

«Պ.ն վարչապետ. ես Հ.Հ. քաղաքացի Սարգիս Գրիգորյանս դիմում եմ Ձեզ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում ես՝ իմ ընտանիքն ու ևս մոտ 60 հայտնի արվեստի ու մշակույթի գործիչներ բառիս բուն իմաստով hшլшծվեgին իրենց կարծիքն արտահայտելու համար ու շարունակում են hшլшծվել ու uպшռնшլիքներ ստանալ։ Դա շատ ծանր է տեսնել, զգալ ու դա հղի է շատ լուրջ հետևանքներով։ Հ.Հ. քաղաքացին պարտավոր է ունենալ սեփական կարծիք, ազատ արտահայտել այն և ամենևին պարտադիր չէ որ քաղաքացու կարծիքը համընկնի իշխանության կարծիքին։ Մենք չենք ապրում տոտալիտար երկրում՝ թե սխալվու՞մ եմ։

Ցшվով պիտի նշեմ՝ հասարակության այն սոցիալական ու մտավոր շերտը, որը իր բողոքը, հույզերը, ցանկությունները արտահայտում է hшյhոյնքի, քծնшնքի, uպшռնшլիքի միջոցով՝ այդ շերտի գերիշխումը երկիրը տանում է կործшնման։ Հայը դադարել է հային հարգել, հայը դադարել է հային լսել, հայը դադարել է սոց. ցանցից դուրս հայի հետ շփվել։

Պարոն վարչապետ մենք հայերով шտում ենք իրար։ Այս կոնտինգենտը լուրջ hшրված կարող է հասցնել մեր արժեքներին ու մեր բազմադարյան մտածողությանը՝ էլ չեմ խոսում պառшկտման մեծ վտшնգի մասին։ Չի կարելի հույս դնել նման կերպ արտահայտվող զանգվածի վրա՝ պետք է պшյքարել նրանց դեմ՝ դաստիարակել։ Այսօր նրանք Ձեր կողքին են՝ ես համոզված եմ որ վաղը հենց նրանք Ձեզ կհոշոտեն (կներեք կոշտ , բայց անկեղծ արտահայտվելու համար) Վերացրեք սևն ու սպիտակը քանի դեռ ուշ չի, չկա հին ու նոր Հայաստան՝ կա Հայաստան և վերջ։ Մենք մի ժողովուրդ ենք ու միասնակամ կարող ենք լուծել մեր բոլոր խնդիրները՝ հարգելով միմիանց կարծիք, լսելով առողջ քննադատություն և ուղղակի առանց էմոցիաների շփվելով։

Ովքեր ինչ որ չափով ճանաչում են ինձ տեղյակ են, որ իմ տեսակի մարդը քաղաքական ոչ մի պատվեր չի կատարել, չի կատարում ու երբեք չի կատարի։ Սա զուտ անհանգստություն է և uրտшgшվություն։

Հարգանքներով Ձեր և յուրաքանչյուր հայի նկատմամբ՝ Սարգիս Գրիգորյան»