Վարչապետի աթոռը զավթած մարդը վախենում է որոշում կայացնել. Միհրան Հակոբյան

Սրանց թվում էր, թե իշխանության գործը ոչ թե որոշումներ կայացնելն է, այլ ծառայողական մեքենաներով պտտվելն ու պարգևավճարներով բյուջեն լափելն է, ձեռքի հետ էլ դատարկ կարգախոսներով զանգվածներին կերակրելը

Ամուլսարի խնդիրը արձանագրեց այն կառավարչական անտերությունը, որ կա Հայաստանում: Քաղաքական առումով համար մեկ խնդիրը հանքի շահագործումը կամ դրա կասեցումը չէ:

Խնդիրն այն է, որ վարչապետի աթոռը զավթած մարդը վախենում է որոշում կայացնել՝ Ամուլսարը սա՞ր է մնալու, թե՞ հանք է դառնալու:

Սրանց թվում էր, թե իշխանության գործը ոչ թե որոշումներ կայացնելն է, այլ ծառայողական մեքենաներով պտտվելն ու պարգևավճարներով բյուջեն լափելն է, ձեռքի հետ էլ դատարկ կարգախոսներով զանգվածներին կերակրելը:

Այս ռեժիմի անփառունակ վախճանը դաս է լինելու գալիք սերունդներին, որ չի կարելի փողոցային անգրագետ ու անծրագիր պոպուլիստին երկրի ղեկը վստահել: Նաև չի կարելի իշխանություն լինել՝ հիմքում ունենալով միայն դատարկ մեծախոսությությունն ու չհիմնավորված մեծամտությունը:

Միհրան Հակոբյան