«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա երեխա է մահացել. Ոստիկանությունում հետաքննություն է իրականացվում

Ըստ shamshyan.com-ի՝ մահացել է 2-ամյա տղա, որը նշված ԲԿ էր տեղափոխվել հուլիսի 18-ին Ավան վարչական շրջանի իրենց տան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով

Օգոստոսի 3-ին, ժամը 21:30-ին Ոստիկանությունը «Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ 2-ամյա երեխա է մահացել: 

Ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ դեպքի  առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իրականացվում է հետաքննություն:

Նշենք, որ  ըստ shamshyan.com-ի՝ մահացել է 2-ամյա տղա, որը նշված ԲԿ էր տեղափոխվել հուլիսի 18-ին Ավան վարչական շրջանի իրենց տան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։