Սևանա լճի տարածքում քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն

ծեծկռտուքի պատճառը ոստիկանների օրինական պահանջը չկատարելն էր

Սևանա լճի տարածքում քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում: 

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Tert.am-ը հրապարակել էր տեսանյութ և կից ներկայացրել, որ Սևանա լճում՝ կղզու հարակից տարածքում, արտակարգ ծառայություն իրականացնող ոստիկանների ու տեղում գործունեություն ծավալողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, պատճառը դիմակ չկրելն է:

Tert.am-ի թղթակցին ականատեսները հայտնել էին,որ ծեծկռտուքի պատճառը ոստիկանների օրինական պահանջը չկատարելն է. «Պահանջն էլ Սևանի ափին ու ավտոմեքենայի մեջ դիմակ չդնելն է, իբր դա ինչ պահանջն է, բաց տարածքում»,- ասել էր ականատեսներից մեկը: