Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը. Մարիամ Փաշինյան

Երևանում քայլելիս կարծես քո տանը քայլես, իսկ մարդկանց ողջունելիս կարծես ընտանիքիդ անդամին ողջունես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանը միշտ է հմայիչ, բայց այսօր էլ ավելի գեղեցիկ էր ու տաք:

Երևանցիները միշտ են ջերմ, բայց այսօր էլ ավելի ջերմ էին ու գրկաբաց, անընդհատ իրար ժպտում էին, ու վայելում միմյանց ներկայությունը:

Մարդիկ այսօր ջերմություն հաղորդելու կամ ստանալու պահը բաց չէին թողնում:

Այսօր երևանցիների աչքերը խորն էին, ու լի սիրով

Երևանում քայլելիս կարծես քո տանը քայլես, իսկ մարդկանց ողջունելիս կարծես ընտանիքիդ անդամին ողջունես:

Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը»։