Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերն Իսրայելում ամենախոշորն են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում

Հազարավոր մարդիկ հավաքվել էին Երուսաղեմի կենտրոնում՝ Թել Ավիվում, ինչպես նաեւ երկրի կենտրոնական մասում գտնվող Նեթայահուի լողափային տան մոտակայքում

n

Շաբաթ օրը մի քանի հազար ցուցարար հավաքվել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայրի մոտ. Իսրայելի կառավարության ղեկավարի դեմ բողոքի ցույցերը չեն հանդարտվում, հայտնում է Associated Press-ը:

Շաբաթօրյա հակակառավարական ցույցերն ամենախոշորն էին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:

Հազարավոր մարդիկ հավաքվել էին Երուսաղեմի կենտրոնում՝ Թել Ավիվում, ինչպես նաեւ երկրի կենտրոնական մասում գտնվող Նեթայահուի լողափային տան մոտակայքում:

n

Հազարավոր իսրայելացիներ դուրս են եկել փողոց ամռան կեսին եւ պահանջում են Բենյամին Նեթանյահուի հրաժարականը՝ որպես բողոքի նշան նրա պատասխանին կորոնավիրուսի համավարակին՝ հայտարարելով, որ նա չպետք է ղեկավարի կաբինետն իր դեմ կոռուպցիայի մեղադրանքով դատական ​​գործ հարուցելուց հետո։

Ինքը՝ Նեթանյահուն, ցուցարարներին «ձախական» եւ «անարխիստ» է անվանել: Ավելի ուշ սիր ղեկավարած «Լիքուդ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում իսրայելական երկու մասնավոր հեռուստաալիքի մեղադրել էր բողոքի ցույցերի «ազատ եւ անվերջ լուսաբանման» եւ այդ հավաքների կարեւորության չափազանցման համար։