Թուրքիայի հյուրանոցներում հանգստի գներն իջել են

Գները չեն բարձրանա չնայած նրան, որ հյուրանոցների ծախսերն աճել են՝ հակահամաճարակային սահմանափակումների պատճառով,անգամ որոշ հյուրանոցներ գներն են իջեցրել
թուրքիա

Թուրքիայի հյուրանոցներում հանգստի գները Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումից հետո նախորդ տարվա համեմատ չեն բարձրանա, ըստ tert.am-ի՝  РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի հյուրանոցատերերի ֆեդերացիայի նախագահ Սուրուրի Չորաբատիրը:

Թուրքիայի հետ ավիահաղորդակցության վերականգնումից անմիջապես հետո չվերթներ են իրականացվել դեպի Անկարա և Ստամբուլ, իսկ օգոստոսի 10-ից չվերթներ կլինեն նաև դեպի Անթալիա Բոդրում և Դալաման, որոնք բոլորն էլ զբոսաշրջային գոտիներ են:

«Ներկայիս սակագները սահմանված են տուրօպերատորների հետ 2019թ-ին կնքված պայմանագրերով, որոնք այժմ էլ ուժի մեջ են: Գները չեն բարձրանա չնայած նրան, որ հյուրանոցների ծախսերն աճել են՝ հակահամաճարակային սահմանափակումների պատճառով,անգամ որոշ հյուրանոցներ գներն են իջացրել»,- ասել է Չորաբատիրը:

Ըստ նրա՝ իշխանությունները աջակցություն են ցուցաբերում տնտեսության՝ համաճարակի պատճառով տուժած ոլորտներին, այդ թվում՝ զբոսաշրջային ոլորտի տնտեսվարողներին: