Ռուսաստանը բացում է Աբխազիայի հետ սահմանը. Միշուստինը ստորագրել է հրամանագիրը 

Որոշումը կայացվել է Աբխազիայում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի գնահատման վերաբերյալ «Ռոսպոտրեբնադզորի» և ՌԴ առողջապահության նախարարության եզրակացությունների հիման վրա:
միշուստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի հետ սահմանը բացելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կառավարության մամլո ծառայությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր Աբխազիայի հետ սահմանն օգոստոսի մեկին բացելու մտադրության մասին: Որոշումը կայացվել է Աբխազիայում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի գնահատման վերաբերյալ «Ռոսպոտրեբնադզորի» և ՌԴ առողջապահության նախարարության եզրակացությունների հիման վրա:

«Ռուսաստանը չեղարկում է Աբխազիայի հետ սահմանը հատելու արգելքը, որը սահմանվել էր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով: Այս մասին հրահանգը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը», - ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Նշվում է, որը սահմանը բացելու որոշումը կայացվել է հուլիսի 31-ին ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի ղեկավարությամբ անցկացված օպերատիվ շտաբի նիստի ավարտին: