Վեր, միայն վեր, վե՛ր է պետք բարձրանալ, որ հեռու լինել բոլոր գզվռտոցներից, բամբասանքային ու շինծու հարաբերություններից

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նա ամառային հմայիչ կերպարում է
Նազենի Հովհաննիսյան

«Վե՛ր է պետք բարձրանալ, որ հեռու լինել բոլոր գզվռտոցներից, բամբասանքային ու շինծու հարաբերություններից, միմյանց ատելու այս հավերժ մոլուցքից, արհեստական օրակարգերից ու կես րոպեանոց վայ-հայրենասերներից...». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նա ամառային հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Նազենին կրում է սպիտակ երանգի բլուզ, կաթնագույն, լայն փողքերով ոճային տաբատ, իսկ կերպարն ամբողջացնում են ծղոտե նորաձեւ պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը գրել է․

«Վեր, միայն վեր, վե՛ր է պետք բարձրանալ, որ հեռու լինել բոլոր գզվռտոցներից, բամբասանքային ու շինծու հարաբերություններից, անսեր ապրելուց, միմյանց ատելու այս հավերժ մոլուցքից, անբուժելի տխրություններից ու ձանձրույթներից, քայքայող անգործությունից, արհեստական օրակարգերից ու կես րոպեանոց վայ-հայրենասերներից....

Վերև է պետք նայել, ձգտել ու լինել... Երկնքի կապույտների մեջ միշտ կա Հավատը, կա մաքրությունն ու Սերը... Վերև՜... Հույսի ծվենների հետևից...»։