Եղանակն օգոստոսին

Օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավել։

Սա նշանակում է, որ ամսվա ընթացքում, օրերի գերակշռող մասը լինելու է ոչ շատ շոգ եղանակակլիմայական պայմաններ»: