«Սա Մաշտոցի պուրակն է, այն նույն պուրակը որի համար դեռ տարիներ առաջ քաղաքապետն ինքն էր պայքարում»

Եվ ի վերջո սա պուրակ է՝ տեղ, որտեղ պետք է լինեն ծառեր ու կանաչ միջավայր, այլ ոչ քարե անշուք ու միայն բիզնես նպատակ հետապնդող ինչ որ շինություններ

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Հարութ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սա Մաշտոցի պուրակն է, այն նույն պուրակը որի համար դեռ տարիներ առաջ քաղաքապետն ինքն էր պայքարում։

Այս պուրակում դեռ ամիսներ առաջ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի ու ավագանու մի քանի անդամների ջանքերով ձեռք բերվեց հստակ պայմանավորվածություն և դադարեցվեց ծառերը կտրելու գործընթացը: (նյութը մեկնաբանությունում)

Սա այն պուրակն է, որտեղ հատկապես երեկոյան ժամերին շատ կտեսնենք խաղացող երեխաների ու զբոսնող մարդկանց։

Եվ ի վերջո սա պուրակ է՝ տեղ, որտեղ պետք է լինեն ծառեր ու կանաչ միջավայր, այլ ոչ քարե անշուք ու միայն բիզնես նպատակ հետապնդող ինչ որ շինություններ։

Ընկերներ, սա կանաչ միջավայրի ոչնչացում է, ուրիշ ոչինչ։
Սա Երևան քաղաքի դիմագծի ոչնչացում է, ուրիշ ոչինչ։
Սա անտարբերության հետևանք է, ուրիշ ոչինչ»։