Սևանա լճում բնապահպանական աղետ է. «Կանաչ ապագա»

Վաղը`օգոստոսի 1-ին, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը իրականացնելու է Սևանա լճի ափամերձ հատվածների հանրային էքսպեդիցիա

Վաղը`օգոստոսի 1-ին, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը իրականացնելու է Սևանա լճի ափամերձ հատվածների հանրային էքսպեդիցիա, որի ընթացքում տեղում ուսումնասիրելու ենք ափամերձ տարածքների աղետալի վիճակը և կատարելու ենք նմուշառում Սևանա լճից։

Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջում արված հայտարաությունից։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սևանա լճում բնապահպանական աղետ է

Վաղը`օգոստոսի 1-ին, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը իրականացնելու է Սևանա լճի ափամերձ հատվածների հանրային էքսպեդիցիա, որի ընթացքում տեղում ուսումնասիրելու ենք ափամերձ տարածքների աղետալի վիճակը և կատարելու ենք նմուշառում Սևանա լճից։

Սևանա լճի խնդիրները հրատապ լուծում են պահանջում, ու թեև Սևանի ճահճացման խնդիրը տեսանելի է լինում տարին մի քանի շաբաթ, սակայն խնդիրը առկա է ամբողջ տարվա ընթացքում, ինչի մասին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը պարբերաբար բարձրաձայնում է:

Սևանա լճի էվտրոֆացման մասին վերջին շրջանում բնապահպանական շարժումը ամենօրյա ռեժիմով իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ։ Օրեր առաջ բնապահպանական շարժման ակտիվիստները բողոքի ակցիա իրականացրեցին Սևանի կառավարական ամառանոցի դիմաց՝ Սևանի բնապահպանական աղետի վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցելով Նիկոլ Փաշինյանին:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, Սևանա լճի վիճակով անհանգստացած քաղաքացիներին և լրագրողներին հրավիրում ենք Սևանա լճի ափամերձ հատված՝ մասնակցելու հանրային էքսպեդիցիային, ինչպես նաև տեղում ծանոթանալու խնդրի և փորձագիտական կարծիքների հետ։ Մեկնումը՝ ժամը 10:30-ին, Բուսաբանական այգու մուտքից (Ծարավ Աղբյուր փողոցից)։

Մանրամասների համար զանգահարել 094 809166 հեռախոսահամարով»: