Ռուսաստանում հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին ՌԴ-ից Հայաստան դեպորտների մեծ ալիք է սպասվում

Այս առումով արդեն իսկ որոշակի լարվածություն կա Ռուսաստանի ժամանակավոր աշխատանք գտած հայերի շրջանում, նրանց փաստաթղթերը հայտնվել են տեղի իրավապահների խոշորացույցի տակ

«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ հայ-ադրբեջանական լարվածությունը Ռուսաս­տանի Դաշնությունում անհետեւանք չի մնա: Արտակարգ դրությունից հետո սպասվում է դեպորտների մեծ ալիք՝ ՌԴ-ից Հայաստան:

Այս առումով արդեն իսկ որոշակի լարվածություն կա Ռուսաստանի ժամանակավոր աշխատանք գտած հայերի շրջանում, նրանց փաստաթղթերը հայտնվել են տեղի իրավապահների խոշորացույցի տակ»: