Միքայել Մինասյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին

Գիտեմ` դավադրապաշտները հիմա կոգևորվեն. այդպիսիներին ուշադրություն դարձնելու ժամանակը չէ այլևս` երկիր ենք կորցնում…
միքայել մինասյան

Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Դիտեցի նախագահ Քոչարյանի հարցազրույցը: Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը:

Խոսք, որում կար իմաստ, քննական մտածողություն, սառը դատողություն, համաշխարհային համատեքստում բոլոր հիմնական զարգացումների ու դրանց պատճառահետևանքային կապերի լավ տիրապետում, կար մտքի ժառանգականություն, երևույթների անալիտիկ զտում երկրորդականից ու դրական իմաստով արդարացված ինքնավստահություն: Խոսքս խելացիների համար է` սովորելու շատ բան կար հարցազրույցում:

Գիտեմ` դավադրապաշտները հիմա կոգևորվեն. այդպիսիներին ուշադրություն դարձնելու ժամանակը չէ այլևս` երկիր ենք կորցնում…»: