Արթուր Վանեցյանին կանչել են ԱԱԾ՝ բացատրություն տալու

Թե կոնկրետ ինչ գործի շրջանակում է ԱԱԾ նախկին ղեկավարը հրավիրվել ԱԱԾ, փաստաբանը չասաց և այլ մեկնաբանություն չտվեց

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին վաղը առավոտյան ժամը 10–ին կանչել են ԱԱԾ բացատրություն տալու։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Թե կոնկրետ ինչ գործի շրջանակում է ԱԱԾ նախկին ղեկավարը հրավիրվել ԱԱԾ, փաստաբանը չասաց և այլ մեկնաբանություն չտվեց։