Մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանն Աստված է մեզ համար, այդ խոսքերը հօդս ցնդեցին. Կամազներով եկել էինք հրապարակ

Գյուղացու քրտինքով մարդ են դարձել, հիմա գյուղացուն արհամարհում են, Փաշինյան, 500 հազար տուն դու ողնաշարից կոտրեցիր

Կոմիտասի գյուղմթերքի շուկայի աշխատակիցները շարունակում են հավաքված մնալ կառավարության մոտ, չնայած գործադիրից արդեն ասել են, որ չեն պատրաստվում հանդիպել վերջիններիս հետ:

«Այն ժամանակ հետևները կանգնած էինք, Կամազներով եկել էինք հրապարակ, ինչո՞ւ հիմա չեն գալիս: Արհամարհում են, թող գան ասեն՝ ինչ անենք: Վախենո՞ւմ են, գյուղացին կուտեն իրանց: Գյուղացու քրտինքով մարդ են դարձել, հիմա գյուղացուն արհամարհում են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Մեր հարգելի Նիկոլ Փաշինյան, գոհ ու շնորհակալություն, 500 հազար տուն դու ողնաշարից կոտրեցիր: Էն ժամանակ մենք մեծ սիրով եկանք ընտրություն կատարեցինք՝ ի փոշման: Սա է վիճակը: Մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանն Աստված է մեզ համար, այդ խոսքերը հօդս ցնդեցին: Հիմա կրուգոմ ոստիկաններ են, կառավարությունից էլ ոչ մի ակնկալիք չկա: Շնորհակալություն, Նիկոլ Փաշինյան»,-ասաց մեկ այլ քաղաքացի