«Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին»․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այդ մարդիկ ոչ միայն պետք է զգաստանան, պետք է հասկանան, թե ինչի հետ է դա կապված, և ինչ հետևանքներ կարող էին լինել Հայաստանի համար, եթե Ռուսաստանը ներկայացված չլիներ Հայաստանում՝ ռազմական բազայով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի ակտիվությանը՝ ասաց, որ սա աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք է․ «Թուրքիայի ամբիցիաները այսօր և 10-15 տարի առաջ էապես տարբերվում են իրարից։

Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցույցեր են անում ՌԴ դեսպանության դիմաց, որոնց հիմնական թիրախը ռուսական ռազմակայանն է Հայաստանում։

Այդ մարդիկ ոչ միայն պետք է զգաստանան, պետք է հասկանան, թե ինչի հետ է դա կապված, և ինչ հետևանքներ կարող էին լինել Հայաստանի համար, եթե Ռուսաստանը ներկայացված չլիներ Հայաստանում՝ ռազմական բազայով։

ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակն է Թուրքիայի բանակը, իր հնարավորություններով ամենից հզորն է»։