Այս իշխանությունները երկու ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուղղակի անընդունելի եմ համարում․ սա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ

Այս իշխանությունները երկու ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում։ Եվ ինչի համար՝ դիմակ կրելու։ Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բայց խոսքի տակին գլխին՝ ժողովուրդ մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք․․․Մի սիրի՛, բայց ճիշտ կառավարի, որ 900 հոգի չմահանա։ Իսկ եթե սիրում ես մի խոսիր այդ մասին՝ ճիշտ կառավարի։ Թող այդ սիրված, ասֆալտին փռված հպարտ քաղաքացին ինքը մտածի, թե ինչու է երկիրը հանձնել այս կառավարությանը, որն ամեն ինչում իրեն է մեղադրում։ Ուղղակի անընդունելի եմ համարում․ սա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ»,-ասաց նախագահ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ հետո էլ տնտեսական կառավարման նահաջողությունները կառավարությունը կբարդի ժողովրդի վրա, անգամ եթե պատերազմ լինի՝ դարձյալ ժողովրդին կմեղադրեն։