Թուրքական իշխանությունները պետական ​​պաշտոնյաներին արգելել են WhatAapp եւ Telegram օգտագործել

Թուրքիայի նախագահը հրամանագիր է ստորագրել պետական ​​հաստատություններում անվտանգության միջոցառումների մասին

Թուրքական իշխանությունները կառավարության պաշտոնյաներին արգելել են օգտագործել WhatAapp եւ Telegram հավելվածները՝ պնդելով, որ նրանք պետք է հայրենական հարթակներ օգտագործեն, գրում է Milliyet թերթը:

Թուրքիայի նախագահը հրամանագիր է ստորագրել պետական ​​հաստատություններում անվտանգության միջոցառումների մասին, որը պետական ​​պաշտոնյաներին արգելում է «արտասահմանյան ծագման» բջջային հավելվածներ օգտագործել՝ պատճառաբանելով անվտանգության հետ կապված խնդիրները։

Թուրքիան երկրի ներսում հաղորդագրությունների փոխանակման իր սեփական հավելվածը գործարկել էր 2018 թվականին՝ Facebook-ի եւ WhatsApp-ի հետ մրցակցելու համար: PTT Messenger-ը ներկայացվել էր պետական ​​գերատեսչություններին եւ որոշ մասնավոր ընկերություններին, սակայն այն  մատչելի լինելու համար բավականաչափ պոպուլյար չէ։