Օգոստոսին Island Air ավիաընկերությունը Երևանի և Լոս Անջելեսի միջև 3 չարտերային չվերթ կիրականացնի. պարետ

Հուլիսի 24-ից չարտերային չվերթներ է սկսել իրականացնել «Air France»-ը

Օգոստոսին Island Air ավիաընկերությունը Երևանի և Լոս Անջելեսի միջև 3 չարտերային չվերթ կիրականացնի:

Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Պետք է նշել, որ վերջին շրջանում մեծացել է դեպի Հայաստան եւ Հայաստանի տարբեր ուղղություններով չվերթների թիվը:

Հուլիսի 24-ից չարտերային չվերթներ է սկսել իրականացնել «Air France»-ը»,-նշեց պարետը՝ հավելելով, որ պահպանվում է քաղաքացիների միջազգային փոխադրումների արգելքը, այդ թվում տուրիստական նպատակով: