Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վաղը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Հարցը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Նշենք, որ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Շրջակա միջավայրի նախարար, այդ պաշտոնը զբաղեցնում էր Էրիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հունիսի 1-ից:
0Comments