Մարտից ի վեր ոչ մի միջոցառման չեմ մասնակցել, մարդաշատ վայրերում չեմ եղել և միշտ դիմակ եմ կրել. Մարիամ Փաշինյան

Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. վարչապետի դուստրը հերքում է

Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել, եւ անընդհատ ախտահանվել եմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը եւս մասնակցել է «White Shorja» լողափում կազմակերպված փարթիին:

Նա նաեւ ընդգծել է. «Նաեւ վարակակիր եմ եղել, չեմ իմացել այդ մասին, բայց բարեբախտաբար ոչ ոքի չեմ փոխանցել վարակը: Սա նաեւ կանոնները խիստ պահելու արդյունք է եւ ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը:

Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար:

Ու խնդրում եմ, դուք էլ հետեւեք բոլոր հակահամաճարակային կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը»: