Ուղտն ավելի քան 100 կմ ճանապարհ է անցել` նախկին տիրոջ մոտ վերադառնալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հավատարիմ ուղտին Թեմուրը որոշել է պահել իր մոտ և նրան նույնիսկ ծիսական բուդդայական շարֆ է նվիրել, որը տրվում է հատուկ առիթներով` ի նշան հարգանքի և երախտագիտության
Live24.am-ը ներկայացնում է

Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում ուղտն ավելի քան 100 կմ ճանապարհ է անցել` նախկին տիրոջ մոտ վերադառնալու համար: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է truththeory.com կայքը:

Նախկին տիրոջ անունը Թեմուր է, նա իր 20-ամյա էգ ուղտին մեկ այլ հովվի էր վաճառել 2019 թվականի աշնանը: Սակայն 8 ամիս անց կենդանին որոշել է վերադառնալ իր առաջին տիրոջ մոտ: Ուղտը փախել և ավելի քան 100 կմ է անցել լեռներով, տափաստաններով և անապատներով: Թեմուրը կենդանու մաշկի վրա սպիեր և քերծվածքներ է հայտնաբերել, որոնք ուղտը ստացել է ցանկապատներ և պատնեշներ հաղթահարելիս:

Ավելի ուշ, Թեմուրը կապվել է հովվի հետ, որից փախել էր ուղտը, և նրան մեկ այլ ուղտ առաջարկել:

Հավատարիմ ուղտին Թեմուրը որոշել է պահել իր մոտ և նրան նույնիսկ ծիսական բուդդայական շարֆ է նվիրել, որը տրվում է հատուկ առիթներով` ի նշան հարգանքի և երախտագիտության:

Loyal Camel Eye

Loyal Camel With Lady Owner