Բակո Սահակյանն արշավներ է կազմակերպում

Արցախում իր հարկի տակ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը չի պարփակվել իր տանը, մեր տեղեկություններով՝ նա վերջին շաբաթներին արշավներ, ուխտագնացություն է կազմակերպում` նեղ ընկերական կազմով։ Մտադիր է հասարակական ակտիվություն դրսեւորել։ «Ուշի-ուշով հետեւում է նաեւ տարածաշրջանային զարգացումներին»,- ասաց նախկին նախագահի մերձավորներից մեկը։

Իսկ քաղաքական կյանքն այլեւս չի՞ գրավում նրան։ «Քաղաքական թեմաներով կխոսի խիստ անհրաժեշտության դեպքերում»։ Նշենք նաեւ, որ օրերս Արցախում իր հարկի տակ Բակո Սահակյանն ընդունել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Վերջինս Արցախ էր մեկնել անձնական նպատակներով, այնտեղ այցելել է հայրական օջախ, ընկերական հանդիպումներ է ունեցել Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակիչի, Արշավիր Ղարամյանի եւ այլոց մասնակցությամբ, զրուցել է Արցախի շուրջ եւ տարածաշրջանային զարգացումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում