Դիմորդները Աստվածաշունչ և խաչ էին որպես նվեր բերել նախարար Արայիկ Հարությունյանին

Նման նվերներ են բերել, որ Հարությունյանը ավելի մոտ լինի եկեղեցուն

Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները քիչ առաջ հերթական բողոքի ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ շենքի դիմաց։

Այս անգամ դիմորդները Աստվածաշունչ և խաչ էին որպես նվեր բերել նախարար Արայիկ Հարությունյանին և փորձում էին հանձնել նրան, սակայն նախարարը կրկին ներքև չիջավ, փոխարենը նվերը վերցնելու էր եկել նրա խորհրդականը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նման նվերներ են բերել, որ Հարությունյանը ավելի մոտ լինի եկեղեցուն։

Դիմորդների ծնողներից Մասիս Բաբալյանը հայտեց, որ այժմ հավաքվում են հետագա անելիքները որոշելու համար։

Հիշեցնենք, որ դիմորդներն ու ծնողները վաղն արդեն պատրաստվում են դիմել դատարան, հիմնականում շեշտը դնելու են այն հանգամանքի վրա, որ դիմորդները պատշաճ մակարդակով տեղեկացված չեն եղել ընդունելության կարգի փոփոխությունների մասին։