Տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի վիճակն այս պահին բավարար է, 4-ինը՝ լավ. ՊՆ խոսնակ

Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը

Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել էէ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Վիրավոր զինծառայողներից 5-ի վիճակը բավարար է, 4-ի վիճակը՝ լավ:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ծավալված մարտական գործողությունների հետեւանքով մի քանի օր սահմանային լարված իրավիճակ էր: Հայկական կողմն ունի 5 զոհ: