ԱԱԾ-ում իմ «հերթն էլ հասավ». Նարեկ Սամսոնյան

Այսինքն` ուզո՞ւմ եք բացատրություն վերցնել հարուցեք քրեական գործ, ինձ տվեք մինչդատավարական կարգավիճակ և ես կգամ ցուցմունք տալու, հակառակ պարագայում խնդրում եմ ինձ այլևս չանհանգստացնել ձեր անիմաստ հեռախոսազանգերով

Քիչ առաջ հեռախոսազանգ ստացա ՀՀ ԱԱԾ քննչական բաժանմունքից, որի ընթացքում ԱԱԾ քննիչն ինձ «հրավիրում էր ԱԱԾ բացատրություն» տալու, բայց ես բնականաբար հրաժարվել եմ որևէ բացատրություն տալ ԱԱԾ-ին, առավել ևս որևէ աստիճանի համագործակցություն ունենալ տվյալ կառույցի, քանի դեռ ՀՀ օրենքներով պարտավորված չեմ լինի անել դա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

Նա մասնավորապես նշել է. «Ուստի, մի հատ էլ ֆեյսբուքյան գրառմամբ ֆիքսեմ` ԱԱԾ-ի և ոչ միայն ԱԱԾ-ի այլև ՀՀ բոլոր իրավապահ համակարգի մաս կազմող գերատեսչությունների հետ ես որևէ ինքնակամ համագործակցության իմաստ չեմ տեսնում և ցանկություն չունեմ: Կներկայանամ վերոգրյալ մարմիններ միայն այն դեպքում, երբ ՀՀ օրենքներն ինձ դա կպարտադրեն: Այսինքն` ուզո՞ւմ եք բացատրություն վերցնել հարուցեք քրեական գործ, ինձ տվեք մինչդատավարական կարգավիճակ և ես կգամ ցուցմունք տալու, հակառակ պարագայում խնդրում եմ ինձ այլևս չանհանգստացնել ձեր անիմաստ հեռախոսազանգերով:

Մնացեք բարյավ

Հ.Գ. Այս կետին հասանք այն ժամանակ, երբ մենք բոլոր ուժայիններին հարգելով հեռահար բացատրում էինք, որ չի կարելի դառնալ նիկոլի ոտքի տակի փալասը, բայց նրանք չլսեցին: Հիմա արդեն գնացքը գնացել ա ու էս ամեն ինչի վերջում մեզ հրավիրողներից շատերը դատվելու են դահմանադրական կարգի տապալմանը հանցակցելու և քաղաքական պատվերներ իրականացնելու համար»: