Համացանցում հայտնվել է Մոսկվայի «Հայկական տուն» սրճարանի վրա ադրբեջանցիների հարձակման տեսանյութը

Տասնյակ ադրբեջանցիներ ներխուժել են հաստատություն և այնտեղ ծեծկռտուք են կազմակերպել

РЕН ТВ հեռուստաընկերության տրամադրության տակ է հայտնվել Մոսկվայի «Հայկական տուն» սրճարանի վրա հարձակման տեսանյութը: РЕН ТВ-ի տվյալներով՝ տասնյակ ադրբեջանցիներ ներխուժել են հաստատություն եւ այնտեղ ծեծկռտուք են կազմակերպել: Բացի այդ, նրանք հարձակվել են սրճարանի աշխատակիցների վրա:

Ավելի վաղ Մոսկվայում, հուլիսի 24-ի գիշերը, մի շարք միջադեպերից հետո իրավապահները ձերբակալել էին տասնյակ մարդկանց: ՆԳՆ-ը հայտնել է, որ հակամարտության մասնակիցները այլ պետությունների քաղաքացիներ են, եւ նրանք կարող են արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը մի խումբ չարագործներ կազմակերպել էին զանգվածային ավերածություններ, որի ընթացքում ծեծի էր ենթարկվել մի տղամարդ եւ խանութ էր վնասվել:

Այնուհետեւ այս հակամարտության մասնակիցները մայրաքաղաքի սրճարանում ավերածություններ էին սկսել եւ դրամարկղից մոտ 50 հազար ռուբլի էին տարել:

Այս փաստերով հարուցվել են քրեական գործեր: