Եղանակը հանգստյան օրերին

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի  25-29-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 25-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   38.60C (2001 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        15.50C (1976 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    27.00C