Խոչընդոտվել է ռեստորանում ոստիկանապետի մասնակցությամբ խնջույքը նկարել փորձող լրագրողի աշխատանքը․ «Մեդիա պաշտպան»

«Հրապարակ» օրաթերթը հոդված է հրապարակել, որտեղ նշված է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում է

«Հրապարակ» օրաթերթը հոդված է հրապարակել, որտեղ նշված է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում է։

Ըստ «Հրապարակ» օրաթերթի` իրենց լրագրողը լուրը ստանալուց հետո շտապել է նշված հասցե և նկարահանում է իրականացրել։

«Ոստիկանները դիմեցին ոչ օրինական քայլի. նախ մեզ մոտեցան մի քանի անվտանգության աշխատակիցներ, որոնք դուրս հանեցին մեզ ռեստորանի տարածքից, մինչ այդ էլ՝ ստիպեցին հեռացնել հեռախոսով տեսանկարահանած տեսանյութերը, թե ինչպես է Վահե Ղազարյանը մոտենում ծառայողական մեքենային»,- գրված է հոդվածում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իրավապահ համակարգի աշխատակիցներին չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը:

Նման քայլերը պետք է բացառվեն։ Սա խոսքի և տեղեկատվության ազատության դեմ իրականացված քայլ է։